Իրավիճակ է փոխվել. Նիկա Բաղդասարովի գործերը լավացել են. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է.
«Իրավունքը» ժամանակին անդրադարձել էր, որ «Արմավիայի» սեփականատեր, գործարար Միկա Բաղդասարովը ջանք ու եռանդ չի խնայում, որպեսզի մտերիմ կապեր հաստատի հայաստանյան նոր իշխանությունների, մասնավորապես` վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Այդ հարաբերությունների հաստատման հիմքում փոխշահավետ առաջարկ կար` Փաշինյանին կարող էր հետաքրքիր լինել նախկին իշխանություններից մերժված գործարարի փողերը, իսկ վերջինիս` Հայաստանում իր բիզնեսն ընդլայնելու արտոնությունները:
Կայացա՞վ այդ գործարքը, թե` ոչ, դժվար է ասել, սակայն մեզ հասած տեղեկությունների համաձայն` Բաղդասարովը նեղ շրջանակում ասել է, որ շուտով դիզվառելիք է ներկրելու Հայաստան բավական մատչելի գնով: Ըստ նույն լուրերի` Իրանից:
Այս տեղեկությունը հատկանշական է նաեւ այն առումով, որ տեւական ժամանակ խոսակցություններ էին շրջանառվում, թե Բաղդասարովը պատրաստվում է վաճառել իր բենզալցակայանները: Սակայն պարզվում է` իրավիճակ է փոխվել` Ծառուկյան-Փաշինյան հարաբերությունների վատթարացմամբ, թե Բաղդասարով-Փաշինյան նոր ձեւավորված կապերով պայմանավորված, ժամանակը ցույց կտա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում