Ով է լինելու Հանրայինի լրատվական ծառայության նոր տնօրենը Պետրոս Ղազարյանի փոխարեն. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀվարչապետ Նիկոլ Փաշինյանի տեսաուղերձին նախորդած տեխնիկական փորձի կադրերի արտահոսքի սկանդալային միջադեպից հետո` Հանրային հեռուստաընկերությունն առ այսօր մնացել է առանց գործադիր տնօրենի եւ լրատվական ծառայության տնօրենի:
Նախկին գործադիր տնօրեն Մարգարիտ Գրիգորյանը հեռացավ աշխատանքից, իսկ լրատվական ծառայության տնօրեն Պետրոս Ղազարյանն առ այսօր շարունակում է աշխատել, բայց միայն որպես հաղորդավար:
«Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն, Հանրային հեռուստաընկերության կուլիսներում լայնորեն խոսակցություններ են շրջանառվում, որ արդեն հայտնի է, թե ով է լինելու Հանրայինի լրատվական ծառայության նոր տնօրենը:
«Ազատություն» ռադիոկայանի լրագրողներով համալրված Հանրային հեռուստաընկերության լրատվականի թիմը կավելանա եւս մի «Ազատության» կադրով, որն էլ կղեկավարի եւ կկոորդինացնի իր նախկին գործընկերներին: Խոսքը «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Կառլեն Ասլանյանի մասին է, որը, ամենայն հավանականությամբ` առաջիկայում կստանձնի Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրենի պաշտոնը` փոխարինելով Պետրոս Ղազարյանին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: