Տիգրան Ավինյան, Արսեն Թորոսյան, ԱԱԾ տնօրեն. Փաշինյանը, մի կողմից, իր պատվից վեր է համարում դիմումատուներին համոզելը, որ մնան, մյուս կողմից կարծում է, որ այս լարված իրավիճակում «քավության նոխազներ» են պետք. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կառավարության աղբյուրների փոխանցմամբ, այս պահին առնվազն 3-4 դիմում կա Փաշինյանի սեղանին: Լարված իրավիճակը թոթափելու նպատակով, առաջիկայում փոփոխություններ կարվեն կառավարության կաբինետում։ Նշվում են Տիգրան Ավինյանի, Զարուհի Բաթոյանի, ԱԱԾ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի, ինչպես նաև Արսեն Թորոսյանի անունները:
Նիկոլ Փաշինյանը, մի կողմից, իր պատվից վեր է համարում դիմումատուներին համոզելը, որ մնան, մյուս կողմից կարծում է, որ այս լարված իրավիճակում «քավության նոխազներ» են պետք, և վատ չի լինի, որ կառավարության ձախողումների բեռը դրվի ոմանց վրա, և արդյունքում վերականգնվի իր անկում գրանցած վարկանիշը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: