«Գնացքի հետևից վազելու» մարտավարությունը․ Հայաստանը հաստատուն քայլերով գնում է դեպի համավարակի «իտալական սցենար». «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է.
«Կորոնավիրուսի տարածմամբ ստեղծված իրավիճակը հասարակական և քաղաքական նոր իրողություն է ստեղծում մեր երկրում: Հանրության մեծ մասը համոզված է, որ մեր երկիրը տանուլ է տվել կորոնավիրուսի դեմ պայքարը, քանի որ Հայաստանը հաստատուն քայլերով առաջ է գնում դեպի «իտալական սցենար», ինչի մասին, ի դեպ, օրեր առաջ խոսեց նաև Նիկոլ Փաշինյանը։
Հանրությունը հաշվի է առնում, որ COVID19-ի՝ նոր տիպի կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի ողջ ստրատեգիան վերապահված է իշխանություններին, որոնք ի վիճակի չեղան ի սկզբանե ինտենսիվ և ագրեսիվ քայլեր ձեռնարկել վարակի տարածումը զսպելու նպատակով։
Կառավարության գործողությունների բնույթը պետք է լիներ թիրախային և հիմնված լիներ հայտնաբերելու, ստուգելու, ախտորոշելու և վերահսկելու վրա: Սակայն հաշվի առնենք, որ իշխանությունը կարող էր վարակի հետագա տարածումը կանխել համաճարակի սկզբնական փուլում, իսկ ներկայիս իրավիճակում անհնար է միանգամից կոտրել վարակի մեջքը, քանի որ կորոնավիրուսի տարածման տեմպերն անվերահսկելի բնույթ են ստացել։
Մանրամասն`թերթի այսօրվա համարում: