Նոր զարգացումներ. ովքեր կլինեն փաստահավաք հանձնաժողովի կազմում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․
«1991-2018 թվականներին մարդու իրավունքների խախտումների վերհանման և բացահայտման նպատակով ստեղծվելիք «Փաստահավաք հանձնաժողով»-ում ՀՀ իշխանությունները մտադիր են ներգրավել բացառապես միայն հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանձնաժողովը ունենալու է մոտ 20 անդամ, որոնք չպետք է ունենան քաղաքական, կուսակցական պատկանելիություն եւ լինեն բացարձակապես անկախ, որպեսզի կարողանան, այսպես ասած, հետաքննություն իրականացնել՝ պարզելու համար, թե այդ ժամանակահատվածում մարդու իրավունքներին առնչվող ինչ խախտումներ են կատարվել: Իշխանությունները նաեւ քննարկում են այն հարցը, որ հանձնաժողովում ընդգրկվեն մասնագիտությամբ լրագրողներ, ովքեր կկարողանան հետաքննություն իրականացնել ու փաստաղթղեր գտնել այդ տարիների հետ կապված:
Ըստ մեր տեղեկությունների՝ «Փաստահավաք հանձնաժողովի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը, երբ հասնի Ազգային Ժողով, քննարկվում է տարբերակ, որ այն խորհրդարանում, որպես հարակից զեկուցող, ներկայացնի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը: Փաստահավաք խմբի աշխատանքները ուղարկվելու են համապատասխան իրավական մարմիններ գործերին ընթացք տալու համար: Իսկ արդեն վերջին փուլում հանձնաժողովի աշխատանքներին իր քաղաքական գնահատականն է տալու խորհրդարանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում