Ձեր ինքնատիպ քանդակները շարունակում են հատել ժամանակի ու երկրների սահմանները․ նախագահը շնորհավորել է ՌԴ ժողովրդական նկարիչ, քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության ժողովրդական նկարիչ, Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, քանդակագործ Գեորգի Ֆրանգուլյանին՝ 75-ամյա հոբելյանի առթիվ։
«Ձեր ինքնատիպ քանդակները շարունակում են հատել ժամանակի ու երկրների սահմանները։ Դրանց միջոցով նոր կյանք են ստանում բազմում հայտնի անհատներ և նշանակալից իրադարձություններ, իսկ դեպքերն ու երևույթները Ձեր տաղանդի շնորհիվ ներկայանում են յուրահատուկ մեկնաբանությամբ։ Պատահական չէ, որ Ձեր աշխատանքները արժանանում են բարձր գնահատականի, իսկ Դուք մեծ հեղինակություն եք վայելում։
Հուսով եմ, որ Ձեր հեղինակած որևէ մոնումենտալ ստեղծագործություն իր ներկայությունը կգտնի նաև Հայաստանում, որտեղ Դուք նույնպես ճանաչված եք, ինչպես Ռուսաստանում և աշխարհում»,-մասնավորապես նշված է նախագահի ուղերձում։
Նախագահը քանդակագործին մաղթել է առողջություն, ստեղծագործական անսպառ ոգևորություն և ամենայն բարիք։