Վերջին 2-3 օրերին մարզերում էապես խստացվել է համավարակի հետ կապված վերահսկողությունը. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ-ում արտակարգ դրությունը շարունակվում է, չնայած այն հանգամանքին, որ պարետատան կողմից հիմնական սահմանափակումները արդեն իսկ հանված են։ Ինչպես հայտնի է, արդեն պարտադիր է դարձել դիմակներ կրելը։
Որպես կանոն՝ մարզերում կենտրոնական իշխանության կողմից տրվող ցուցումները ոչ ամբողջությամբ են կիրառվում, կամ կատարվում են իմիջիայլոց։
Արտակարգ դրության ողջ ժամանակահատվածում, չնայած մայրաքաղաքում եւ գլխավորապես մարզկենտրոններում ու մյուս խոշոր քաղաքներում բավական խիստ սահմանափակումներ էին կիրառվում, գյուղական վայրերում իրավիճակը բավականին բարձիթողի էր։ Մեր լրագրողներն ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ վերջին 2-3 օրերին մարզերում էապես խստացվել է վերահսկողությունը։
Մասնավորապես, պետական նշանակություն ունեցող ճանապարհներին, քաղաքների մուտքային հատվածներում, ինչպես նաեւ մարզերի սահմանագծում տեղակայված են հսկիչ կետեր, որտեղ խստացված ռեժիմով ստուգվում է մեքենաների ողջ շարժը։
Ոստիկանությունը բավարար չափի ուժերով ՀՀ մարզերում հետեւողական վերահսկողություն է իրականացնում։ Հավելենք, որ ՏԻՄ ղեկավարներին եւս հորդորվել է իրենց համայնքներում հետեւողականություն դրսեւորել պարետի ցուցումները կատարելու նպատակով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: