Իշխանությունը քաղաքական այս շրջափուլում շարունակում է ձեւավորել դատավորների առանձին «թիմ». «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Թերթի տեղեկություններով՝ քաղաքական այս շրջափուլում իշխանությունները շարունակում են ձեւավորել իրենց «սրտի» դատավորների, այսպես կոչված, առանձին «թիմ»։ Ավելին՝ վարչապետը ձեռնամուխ է եղել դատական համակարգում այդ «թիմի» դատավորներին «պռախոդ» տալու քաղաքականությանը։
Հետեւելով դատական համակարգում վերջին շրջանում տեղի ունեցող նշանակումներին՝ ողջ պատկերը դառնում է ամբողջական։
Որպեսզի բոլոր աղմկահարույց գործերը չմակագրվեն միայն երկու-երեք դատավորների, ինչի հետ կապված փաստաբանական համայնքն արդեն լուրջ կասկածներ է հայտնում, իշխանություններին պետք են, հավաքական իմաստով ասած, Արմեն Դանիելյանի նման էլի մի քանի դատավորներ, որոնք որոշումներ կայացնելիս վստահաբար «անակնկալ» չեն մատուցի իշխանություններին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: