Էլթոն Ջոնը խոստովանել է, որ մահից է փրկվել
Լեգենդար երաժիշտ Էլթոն Ջոնն օգոստոս ամսին կույրաղիքի վիրահատության էր ենթարկվել: Չնայած որ նա կրկին վերադարձել է երգարվեստ, բայց նա մինչ այդ լրագրողներին չէր բացել մի շարք գաղտնիքներ: Նրա առողջական վիճակն ավելի վատ է եղել, քան նա ներկայացրել էր: Այս մասին հայտնում է "Entertainment Wise"-ը:
Նա ստիպված էր եղել հետաձել մի շարք միջոցառումներ: Երգիչը խոստովանել է, որ քիչ է մնացել մահանար վիրահատական սեղանի վրա: Նա բավականին զբաղված և հոգնեցուցիչ գրաֆիկով է միշտ աշխատել, իսկ դա ավելի էր բարդացրել նրա առողջական վիճակը:
«Ես չէի կարծում, էր իմ վիճակն այդքան վատ է, և կույրաղիքն այդքան վտանգավոր կարող է լինել կյանքի համար: Երբ վիրահատությունն ավարտվեց, ես ինքս ինձ ասում էի` ես ոչ թե 36, այլ 66 տարեկան եմ և ես չպետք է կյանքս վտանգեմ»,-ասել է Էլթոն Ջոնը: