Կոճակներն արձակած ժակետ, պանամա, կաշվե տաբատ․ Բելլա Հադիդը գիտե՝ ինչպես համադրել ամեն ինչ
Բելլա Հադիդի փորձերը դառնում են ավելի համարձակ. սուպերմոդելի ընտրած վերջին լուքը ոչ բոլորը կհամարձակվեն կրկնել սովորական կյանքում։ Սակայն կարելի է մի քանի գաղափար վերցնել։ Բելլան օդանավակայան է գնացել կաշվե տաբատով (մի բան, առանց որի մենք այլեւս չենք պատկերացնում անցումային սեզոնը), ինչը նա համադրել է 2000-ականների սկզբի ոգով վարդագույն ժակետով:
Ամեն ինչ դեռ նորմալ կլիներ, սակայն վերնազգեստի դեկոլտեն գերազանցել է բոլոր սպասելիքները։ Բելլան առանց կաշկանդվելու ցուցադրել է կուրծքն իր ողջ հմայքով։ Որպես վերնազգեստ Հադիդը ընտրել է 90-ականների ամենավիճահարույց իրը. Տղամարդու վինտաժային բաճկոն՝ պատրաստված կոպիտ կաշվից, որը ժամանակին կրում էին Արեւելյան Եվրոպայի բոլոր հանցագործները: Մոդելն իր կերպարը համալրել է վարդագույն երանգի պանամայով, որը հանդիսանում է այս սեզոնի նորաձեւ իրերից մեկը, ինչպես նաեւ 80-ականների Vivienne Westwood ոճի մարգարտյա վզնոցով:
Աղբյուրը՝ Bazaar
Լուսանկարները՝ Getty Images