Ալեքսանդր Դրուզը կվերադառնա «Ինչ, որտեղ, երբ»
Ալեքսանդր Դրուզը կվերադառնա «Ինչ, որտեղ, երբ» հեռուստախաղ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով խաղի մամուլի ծառայությանը։
««Իգրա ԹիՎի» հեռուստաընկերությունը, հաշվի առնելով, որ Ալեքսանդր Դրուզը ներողություն է խնդրել, եւ բավական ժամանակ է անցել, նրան ակումբ վերադարձնելու մասին որոշում է կայացրել»,- ասված է հաղորդագրության մեջ։
Մինչ եթերաշրջանի ավարտը Վիկտոր Սիդնեւի թիմում կխաղա Իննա Սեմյոնովան։ «Ալեքսանդր Դրուզը ներկա կլինի խաղերին, բայց այդ եթերաշրջանում չի մասնակցի դրանց։ Հույս ունենք հաջորդ եթերաշրջանում նրան տեսնել խաղասեղանի շուրջ»,- РБК-ն հայտնել է «Իգրա Թիվի»-ի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ՝ փետրվարին, «Ով է ցանկանում դառնալ միլիոնատեր» հեռուստահաղորդման խմբագիր Իլյա Բերը պատմել էր, որ «Ինչ, որտեղ, երբ» հայտնի ակումբի մագիստրոս Ալեքսանդր Դրուզը մասնակցությունից երեք օր առաջ փորձել է կաշառել իրեն։ Ըստ նրա՝ գիտակն ակնարկել է, որ «ժամանակն է երեք մլն շահել, եւ դրա մի մասը նա կարող է իրեն վերցնել»։ Բերի խոսքով՝ ինքը շփոթվել է, ձեւացրել, թե ոչինչ չի հասկանցել, բայց հետո որոշել է բացահայտել Դրուզին. «Ես հասկացա, որ չեմ ցանկանում ամեն ինչ այդպես թողնել։ Դրուզը շատերին է հայտնի որպես անազնիվ մարդ։ Որոշեցի փորձել «բռնացնել» նրան»։ Բրուզն իր հերթին հայտարարել է, որ Բերն է իրեն գործարք առաջարկել, իսկ գիտակը համաձայնել է՝ տեսնելու համար, թե րքան հեռուն նա կգնա։