Ջենիֆեր Լոպեսը 2000-ականների իր կուլտային կերպարով՝ Versace-ի ցուցադրությանը (Տեսանյութեր և լուսանկարներ)
Դոնաթելլա Վերսաչեն արդյունավետ արաքների իմաստը գիտի շատ լավ։ Մի քանի տարի առաջ նա պոդիում էր բարձրացրել 90-ականների սուպերմոդելին, որի հետ աշխատել էր նրա եղբայրը՝ Ջանին, իսկ այս անգամ նա հիշել է Versace-ի պատմության ոչ պակաս կարեւոր պահ, երբ 2000թ․-ին Ջենիֆեր Լոպեսը իրենց ապրանքանիշի տրոպիկական պրինտով սեքսուալ զգեստով ներկայացել էր Grammy Awards մրցանակաբաշխությանը։
Versace-ի գարուն-ամառ 2020 ցուցադրության եզրափակիչ հատվածում պոդիում է դուրս եկել հենց ինքը՝ Ջեյ Լոն այն հագուստով, որը ոգեշնչված է եղել 2000թ․-ի կերպարից։ Տեսանյուրը հրապարակել է Vogue-ը։
Եվ այսպես, 20 տարի անց Ջենիֆեր Լոպեսն անցել է պոդիումով համարյա նույն հագուստով։ Հանդիսատեսը հիացած էր։ Թվում էր, թե նա ստվերում է թողել բոլոր սուպերմոդելներին։ Երգչուհին 50 տարեկան հասակում հիանալի տեսք ունի, շտապեցինք գրանցվել մարզասրահում։