Հարսանիքից առաջ Բիբերը խոստովանել է, որ ծանր թմրանյութեր է օգտագործել
Հանրաճանաչ կանադացի երգիչ Ջասթին Բիբերը մոդել Հեյլի Բոլդուինի հետ ամուսնության նախօրեին խոստովանել է, որ ծանր թմրանյութեր է օգտագործել: Այս մասին երգիչը գրել է Instagram-ի իր էջում:
Նա խոստովանել է, որ «փոքր քաղաքից 13-ամյա տղայից մինչև աշխարհահռչակ աստղ» ճանապարհը նրան հեշտ չի տրվել: Աստղի խոսքերով, 18 տարեկանում նա իրական կյանքի հմտություններ չուներ, բայց ուներ միլիոններ և «հասանելիություն այն ամենին՝ ինչ ցանկանում էր»:
Այսպիսով, 19 տարեկանում երգիչը սկսել է ծանր թմրանյութեր օգտագործել և հայտնվել է խորը դեպրեսիայի մեջ: Բիբերը շեշտել է, որ այդ ժամանակ նա բազմիցս ինքնասպանության մտքեր է ունեցել, նա «չարացած էր, վիրավորված և անհարգալից կանանց հանդեպ»:
Երգիչը գտնում է, որ 20 տարեկանում նա «կայացրել է վատագույն որոշումները» և «անցել երկրպագությունից մինչև համընդհանուր ատելության և դատապարտման ճանապորհը»:
Այժմ Բիբերն ամբողջովին ազատվել է դեպրեսայից և իրեն լիովին երջանիկ է զգում: Սեպտեմբերի 30-ին տեղի կունենա երգչի և մոդել Հեյլի Բոլդուինի հարսանեկան արարողությունը:
Իր ուղերձի վերջում Բիբերը դիմել է բոլորին, ովքեր «դեպրեսիայի հետ կապված նույն խնդիրներն ունեն»: Երաժիշտը հորդորել է չհանձնվել և համարձակ լինել հիվանդությունը խոստովանելու հարցում:
Աստղի ուղերձն՝ այստեղ: