Ես շատ եմ ժպտում․ Ժաննա Բուտուլյան
Ժաննա Բուտուլյանն այն դերասանուհիներից է, ով միկրոբլոգի իր էջը վարում է բավականին ակտիվ: Նա հաճախ է ներկայանում նոր կերպարներով եւ դիմահարդարմամբ: Ժաննան միանշանակ գիտի, թե ինչ դիմահարդարում պետք է կիրառել դիմագծերն էլ ավելի շեշտելու համար:
Դերասանուհին իր Instagram-ում նոր լուսանկար է հրապարակել, որում ներկայացել է սպորտային կերպարում։ Ժաննան կրում է սպորտային վերնաշապիկ, մուգ երանգի ջինսե տաբատ, իսկ կերպարն ամբողջացնում է բաճկոնը։ Կադրին կից Ժաննան անգլերեն լեզվով կատարել է հետեւյալ մեկնաբանությունը․ «Ես շատ եմ ժպտում, այդ իսկ պատճառով մարդիկ կարծում են, որ ինձ մոտ ամեն ինչ գերազանց է»։