Մոնիկա Բելուչին և Վենսան Կասելը հանդիպել են Վենետիկի կինոփառատոնում (Տեսանյութ)
Իտալացի դերասանուհի և մոդել Մոնիկա Բելուչին Վենետիկի 76-րդ միջազգային կինոփառատոնում հանդիպել է իր նախկին ամուսնու՝ ֆրանսիացի դերասան Վենսան Կասելի հետ:
Նրանք ներկայացրել են «Անդառնալիություն» (2002) քրեական դրամայի նորացված տարբերակը, որտեղ ժամանակին հանդես են եկել գլխավոր դերերում:
Սակայն Բելուչին և Կասելը այդպես էլ միասին չեն լուսանկարվել: Նրանք կամ քայլում էին կողք կողքի, կամ նրանց միջև էր ֆիլմի ռեժիսոր Գասպար Նոեն:
Դերասաններն ամուսնացած են եղել 1999-2013 թթ. և ունեն երկու դուստր՝ Դեվան (14 տարեկան) և Լեոնին (9 տարեկան):
2018-ի օգոստոսին Վենսան Կասելն ամուսնացավ մոդել Թինա Կունակիի հետ, որը նրանից փոքր է 30 տարով: Այս տարվա ապրիլին ծվեց նրանց դուստրը՝ Ամազոնին:
Մոնիկա Բելուչին որոշ ժամանակ հանդիպում էր նկարիչ Նիկոլյա Լեֆեվրի հետ, որից բաժանվեց այս տարվա ամռանը: