Մոնիկա Բելուչին՝ Մարաքեշում անցկացվող միջազգային կինոփառատոնին (լուսանկարներ)
54-ամյա իտալացի դերասանուհին ընտրել էր կանացի և էլեգանտ ոճ։
Կարմիր գորգուղու վրա Բելուչին հայտնվել է էլեգանտ եւ սեքսուալ, երկար, սեւ Maison Alaia ապրանքանիշի զգեստով եւ նույն գույնի կարճ վերնազգեստով։ Աստղն իր կերպարն ամբողջացրել էր Cartier ապրանքանիշի զարդերով։
Բելուչին ժամանակակից աշխարհի ամենագեղեցիկ կանանցից մեկն է, այդուհանդերձ 54-ամյա դերասանուհին ատում է սպորտով զբաղվելը, սիրում է համեղ ուտել, իսկ տարիքի հետ արտաքինի փոփոխությունների դեմ նա չի պայքարում՝ ընդունելով իրեն այնպիսին, ինչպիսին կա։