43-ամյա ռուս վարորդը խմած վիճակում բեռնատարով մխրճվել է գյուղացու տան մեջ. կա վիրավոր
Լոռու մարզում, այսօր՝ նոյեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 02։30-ի սահմաններում Ռուսաստանի Դաշնության քաղաքացի՝ 43-ամյա Ալան Զասեեւիչը Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի Գառգառ գյուղի վարչական տարածքում իր վարած «Սրիկլայներ» մակնիշի PB 0760 37 RUS համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, ջարդել երկաթե ցանկապատը, այնուհետեւ բախվել թիվ 125 տան պատշգամբին ու սյանը։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն։
Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան)։