Կորսիկայի լողափում է հայտնվել 12 մետր երկարությամբ և ավելի քան 50 տոննա կշռով կաշալոտի դին (լուսանկարներ)
Կորսիկայի արևմտյան հատվածի լողափում է հայտնվել 12 մետր երկարությամբ և ավելի քան 50 տոննա կշռով կաշալոտի դին, հաղորդում է Corse Net Infos-ը:
Կաշալոտի մարմինը հայտնաբերել են Scandola արգելոցի աշխատակիցները: Արգելոցի ներկայացուցիչ Ժան Մարի Դոմինիչը հայտնել է, որ կաշալոտը հավանաբար սատկել է մի քանի օր առաջ և պատճառը դեռևս պարզ չէ, սակայն կենդանու մեջքի լողակի և փոչի միջև ընկած հատվածի վնասվածքի հետքերը հիմք են տալիս ենթադրելու, որ սատկելու պատճառը տարիքը չէ, այլ ուրիշ կենդանիների հարձակումը:
Այժմ քաղաքապետարանը և հրշեջ-փրկարարները պետք է նախապատրաստեն 50 տոննա կշռող կաշալոտի մարմնի տարհանումը: