«Թումո» կենտրոնի և ֆրանսիական INCO ընկերության միջև ստորագրվել է համաձայնության հուշագիր (լուսանկարներ)
Քաղաքապետ Հայկ Մարությանի հրավերով Երեւան ժամանած Իլ դը Ֆրանսի շրջանային խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի գլխավորած պատվիրակությունը քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն: Այդ մասին տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից:
Հյուրերը տեղում ծանոթացել են կենտրոնի գործունեությանը, նպատակներին ու հեռանկարներին:
Այցի ժամանակ «Թումո» կենտրոնի եւ ֆրանսիական INCO ընկերության միջեւ ստորագրվել է համաձայնության հուշագիր, որով սկիզբ է դրվել երկու ընկերությունների համագործակցությանը:
Նշենք, որ INCO-ն աշխարհի 20 երկրներում աջակցում է 500 ստարտափների եւ 25 զարգացման ծրագրերի մեկնարկին ու առաջխաղացմանը: