Սիրով էստաֆետը հանձնում ենք երիտասարդ դերասաններին. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը (լուսանկար)
Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարկել դերասան Խորեն Լևոնյանի հետ և մակագրել․
«11 տարի անցավ այն օրվանից, ինչ Խորենի հետ խաղացինք Ջ. Օսբորնի պիեսի հիման վրա՝ Հրաչ Քեշիշյանի «Ոչինչ չի մնա» ֆիլմում(2007)։ Այսօր Գյումրիում հանդիպում էր՝ լի հաճելի հիշողություններով ու շատ թանկ պահերով։
Սիրով էստաֆետը հանձնում ենք երիտասարդ, տաղանդավոր դերասաններին, որոնք նոյեմբերի 24,25- ից Գյումրու Վ. Աճեմյանի անվ. պետ.դրամ. թատրոնում կխաղան նույնանուն ներկայացումը)
ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ենք մաղթում դերասաններին ու ջերմ հանդիսատես)
Հ.Գ. «Ոչինչ չի մնա»- ն յուրահատուկ տեղ ու դեր ունեցավ իմ կյանքում... շնորհակալ եմ»։