Էրեբունի թանգարանի մոտակայքում Mercedes մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու (լուսանկարներ)
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 12։50-ի սահմաններում, Mercedes մակնիշի ավտոմեքենան Գուրգեն Մահարի փողոցում՝ Էրեբունի թանգարանի մոտակայքում, վրաերթի է ենթարկել 2 քաղաքացու։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Վրաերթի հետևանքով մոտակայքում գտնվող բենզալցակայանի աշխատակիցն ու այնտեղ կայանված Nissan մակնիշի ավտոմեքենայի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Վրաերթից հետո Mercedes-ը հարվածել ու կոտրել է բենզալցակայանի լիցքավորման սարքն ու այն դարձել է ոչ պիտանի։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Կայքի տեղեկություններով՝ Mercedes-ի վարորդը վրաերթից հետո մեղայականով ներկայացել է Ոստիկանության Էրեբունու բաժին։