Հարսանիքի DJ-ը գողացել է նվիրած գումարները և վիրավորական բառեր գրել հյուրերի հասցեին (լուսանկարներ)
DJ Թոմ Բաթերֆորդը Անգլիայի Լիդս քաղաքից, ինչպես պնդում է զույգը, իր հետ տարել է փողով լի մոտ 40 ծրար, գրում է Metro-ն:
Կրիստիան և Լորեն Ջորջերը հարսանիքին DJ են պատվիրել, բայց նա չի կարողացել գալ: Նրա փոխարեն, վերջին պահին ուղարկել են Բաթերֆորդին: Երեկոյի վերջում տղամարդը ռեստորանի անվտանգության աշխատակցին ասել է, որ վիճաբանել է հյուրերից մեկի հետ և այժմ իրեն պաշտպանություն է անհրաժեշտ: Այդ ընթացքում DJ-ը գողացել է ծրարները և հյուրերի համար նախատեսված փայտե սեղաններին վիրավորական բառեր է փորագրել:
«Մենք մեր բոլոր հյուրերի հետ դրսում էինք, իսկ նա մնացել էր ներսում: Տեսանյութում երևում է, թե ինչպես է նա գողանում մեր ծրարները արկղից և դնում պայուսակի մեջ»: