Եղվարդի խճուղում մեքենան բախվել է բաժանարար եզրաքարին և գլխիվայր շրջվել․ կա զոհ (լուսանկար)
Նոյեմբերի 15-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:45-ի սահմաններում Եղվարդի խճուղում՝ Օդալեն ռեստորանային համալիրի հարևանությամբ, Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ, 56-ամյա Վարդանիկ Ասատրյանը իր վարած Volkswagen Golf մակնիշի 35 MX 359 համարանիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, նրա դին հայտնաբերել են ավտոմեքենայից դուրս։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով: