Տրանսպորտի նախարարը քաղաքացիներից ֆինանսական աջակցություն է ակնկալում (լուսանկարներ)
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը Facebook-ի իր էջում գրել է, որ սիրով, հպարտությամբ և մեծագույն պատասխանատվությամբ կընդունի յուրաքանչյուրի աջակցությունը:
Գրառմանը կից նա իր էջում հղում է տեղադրել, որտեղ քաղաքացիները կարող են նշել՝ ինչպիսի աջակցություն են տրամադրելու Արշակյանին. ֆինանսական, PR, թվային մարկետինգ, բակերում և տներում քարոզչություն և այլն:
Այնուհետև գրված է` արդյոք հարցման մասնակիցը պատրա՞ստ է գումար տրամադրել և նշված է գումարի չափը: