Երևանում Opel-ը բախվել է թիվ 61 երթուղայինին. կան վիրավորներ (լուսանկարներ)
Արցախի պողոտայի թիվ 147 էլեկտրասյան դիմաց Երևանի բնակիչ, 56-ամյա Կամո Եղոյանը իր վարած Opel մակնիշի 35 CR 863 համարանիշի ավտոմեքենայով բախվել է Երևանի բնակիչ, 59-ամյա Ստեփան Գրիգորյանի վարած, սակայն այդ պահին կայանված վիճակում գտնվող ГАЗ 32213 մակնիշի 4079 Տ երթուղային տաքսուն:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով երթուղայինը առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել Ս. Գրիգորյանին: Վթարի հետևանքով էլ Ս. Գրիգորյանը, Կ. Եղոյանը, և վերջինիս ուղևոր, Երևանի բնակիչ, 24-ամյա Ս. Աղաբեկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:
Սկզբնաղբյուրի տեղեկություններով՝ երթուղայինը սպասարկում է թիվ 61 երթուղին: