Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. երկու հոգի հոսպիտալացվել են (լուսանկարներ)
Նոյեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 20:00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Թթու ջուր գյուղի բնակիչ, 23-ամյա Անդրանիկ Վերդյանը իր վարած Mercedes մակնիշի 90 QG 001 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում՝ «Շանգրի Լա» խաղատան հարևանությամբ, դեպի Երևան ընթանալիս, բախվել է ճանապարհի բաժանարար գոտու բազալտե եզրաքարերին և առաջ ընթանալով՝ գլխիվայր շրջվել:
Վթարի հետևանքով ավտոմեքենայի 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյան բժշկական կենտրոն:
Վարորդին ու վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ովքեր դարձի են բերել ավտոմեքենան և, ըստ դեպքի վայրում հավաքվածների, օպերատիվ են գործել Աբովյանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին:
Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխված վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին նաև, որ վարորդը հայտարարում է, որ վթարի պատճառը եղել է մեկ այլ ավտոմեքենայի կողմից վթարային իրավիճակ ստեղծելը: