Բրիտանուհին մահվանից վախենալով նիհարել է 110 կիլոգրամով (լուսանկարներ)
Բրիտանուհի Մաքսին Վրենը110 կիլոգրամով նիհարել է, այն բանից հետո երբ բժիշկների կանխատել են, որ նա շուտով մահանալու է: Հաղորդում է այն The Mirror-ը:
Հիվանդանոց հերթական այցելությունից հետո, 33-ամյա դաստիարակչուհին, որը կշռում էր 176 կիլոգրամ, լրջորեն վախեցել է մահվանից: Կնոջը ասել են, որ եթե չփոխի կենսակերպը՝ կարող է ապրել ոչ ավելի, քան մեկ տարի:
Բացի ահդ, բժիշկները վիրահատության մասին հիասթափեցնող կանխատեսումներ են արել: Երբ Վրենն իմացել է, որ իր քույրը հղի է, նա որոշել է, որ ինքը չի կարող մեռնել՝ առանց տեսնելու իր զարմիկին:
Կինը դիմել է նիհարեցնող կենտրոնի հետ և առաջին շաբաթվա ընթացքում հինգ կիլոգրամ նիհարել է: Դրանից հետո դաստիարակչուհին հրաժարվել է վնասակար ուտելիքներից և սկսել է աշխատանքի վայր տանել տանը պատրաստած առողջ սնունդ:
Վրենը չի հանձնվել երեք տարի և կորցրել է մինչև 65.5 կգ: Այս ժամանակահատվածում կինն ամուսնացել է և ստանալ «Տարվա կին» կոչումը՝ այն կազմակերպությունից, որը օգնություն է ցուցաբերում գեր մարդկանց: