Աշակերտները դիմել են Արայիկ Հարությունյանին` խնդրելով արձակուրդը դարձնել 6 ամիս (լուսանկար)
Մի խումբ աշակերտներ նամակով դիմել են ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանին` խնդրելով երկարաձգել արձակուրդը, ներկայիս անարդար «3 ամիս արձակուրդ և 9 ամիս դասեր» համակարգը փոխարինել «6 ամիս արձակուրդ և 6 ամիս դասեր» համակարգով: Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է նամակը` կից հետևյալ գրառմամբ.
«Արձակուրդները՝ 6 ամիս ։)
Քիչ առաջ ստացել եմ այս դիմումը։ Անպայման կքննարկենք, բայց ոչինչ չեմ խոստանում»: