Միլիարդատեր Իլոն Մասքը ցույց է տվել Լոս Անջելեսի տակ իր ընկերության կողմից կառուցված թունելը (լուսանկար)
Միլիարդատեր Իլոն Մասքն անցել է Լոս Անջելեսի տակ իր The Boring Company ընկերության կողմից կառուցված թունելով: Արդյունքը նա ցուցադրել է իր Twitter-ում։
«Անցա թունելի ամբողջ երկարությամբ: Տագնապալիորեն երկարատև էր: Պատրաստվում ենք բացմանը դեկտեմբերի 10-ին»,- գրել է նա՝ կցելով շարժման ընթացքի կեսրոպեանոց տեսագրությունը:
Մասքի պնդմամբ՝ ավտոմոբիլները կարող են թունելով երթևեկել ժամում շուրջ 200 կիլոմետր արագությամբ՝ գտնվելով հատուկ էլեկտրական սահուղիների վրա: Դրա շնորհիվ Վեսթվուդից մինչև Լոս Անջելեսի կենտրոն ճանապարհը կտևի ընդամենը հինգ րոպե:
Ենթադրվում է, որ գետնի տակ կկառուցվի թունելների 30-մակարդականի համակարգ, դրանցում կառամատույցները կտեղափոխվեն ավտոմատ: Ապագայում The Boring Company-ն պատրաստվում է տրանսպորտային թունելներ կառուցել Նյու Յորքի, Ֆիլադելֆիայի, Բալթիմորի և Վաշինգտոնի միջև: Իր նոր նախագծի մասին Մասքը հայտարարել էր տակավին 2016 թվականի դեկտեմբերի վերջին: Նա գանգատվել էր, որ իրեն շատ են նյարդայնացնում քաղաքի խցանումները: