Բրեդ Փիթը, Նիկոլ Քիդմանը, Էն Հեթուեյը Hollywood Film Awards-ի կարմիր գորգին (լուսանկարներ)
Նոյեմբերի 4-ին Լոս Անջելեսում կայացավ Hollywood Film Awards-ի մրցանակաբաշխությունը։ Արդեն 21-րդ անգամ անցկացվող մրցանակաբաշխության հյուրերը ավանդաբար կինոյի աստղերն էին։
Էն Հեթուեյը արարողությանը մասնակցում էր Valentino սպիտակ զգեստով և Tyler Ellis պայուսակով։ Կարմիր գորգի վրա ամուսնու՝ Քիթ Ուրբանի հետ լուսանկարվող Նիկոլ Քիդմանը ընտրել էր Dior նոր հավաքածուի զգեստ և Manolo Blahnik բոկոտիկներ, ինչպես նաև Nak Armstrong և Ana Khouri զարդեր։
Հյուրերի շարքում էին նաև Արմի Համերը, Ռայան Հոսլինգը և Բրեդ Փիթը, որը անսպասելիորեն է ժամանել մրցանակաբաշխությանը, որպեսզի մրցանակ հանձնի Ֆելիքս վան Գրունինհենին «Գեղեցիկ տղան» ֆիլմի համար։