Խոշոր վթար Դավիթաշենի կամրջի վրա. կա 7 վիրավոր (լուսանկարներ)
Երեւանում, նոյեմբերի 4-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 22։10-ի սահմաններում Դավիթաշենի կամրջի վրա բախվել են Opel մակնիշի 35 RV 398 համարանիշի Volkswagen Passat մակնիշի 35 DC 173 համարանիշի եւ Mini Cooper մակնիշի 18 NN 999 համարանիշի ավտոմեքենաները։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Ոստիկանության գնդապետ Նորիկ Սարգսյանն ու քաղաքացիները։