Իրավական անգրագիտություն, զավեշտ, աբսուրդ․ Արմեն Դանիելյան (լուսանկար)
Արմեն Դանիելյանը Facebook -ի իր էջում նկար է հրապարակել և կից գրել․
Իրավական անգրագիտություն, զավեշտ, աբսուրդ.
Copy Paste.
ՀՀ վարչական դատարանի դատավոր Միքայել Մելքումյանը ՛՛փայլատակում է՛՛ իրավաբանական գիտելիքների ՛՛փայլուն՛՛ իմացությամբ... Եվ դուք ձեզ համարում եք դատավո՞ր... Եղբա՛յր, ես ձեզ բացարձակ չեմ խղճում, ես ՛՛խղճում եմ՛՛ այն քաղաքացիներին՝ ում դուք և ձեր տիպաժը ՛՛ստորացնում եք"ձեր ընդունած ապօրինի դատական ակտերով...
՛՛Դատալեքս՛՛ տեղեկատվական ծրագրում տեղադրած ձեր որոշումը իրավական անգրագիտություն, զավեշտ և աբսուրդ է հիշեցնում... Եվ այսպես... Դուք ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրելով իմ հայցադիմումը և դրան կից ներկայացված փաստաթղթերը՝ գտել եք, որ հայցադիմումն իմ կողմից ներկայացվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 73-րդ և 74-րդ հոդվածների պահանջներին համապատասխան, ուստի այն ընդունել եք վարույթ:
Եվ ելնելով վերոգրյալից դուք ղեկավարվել եք Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 77-րդ, 78-րդ և 127-րդ հոդվածներով և որոշել... Անդրանիկ Բախբուդարյանի կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության՝ վարչական ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ընդունել վարույթ և նախնական դատական նիստը նշանակել 2019 թվականի հունվարի 17-ին՝ ժամը 14:30-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում:
Հ.Գ. Copy Paste... դուք այնքան հեռու եք իրավագիտությունից, որքան ես գինեկոլոգիայից... Ձեր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելը ծայրահեղ անհրաժեշտություն է... Եվ դեռ ոմանք ինձ ՛՛մեղադրում են՛՛, թե իմ իրավունքները վերականգնելու պահանջը ուշացած է՞... Ձեզ այլև ոչ ոք չի հովանավորի... մոռացե՛ք այդ մասին և սթափվե՛ք... Իսկ ձեր կողմից նշանակված դատական նիստերի կներկայանաք պատրաստված, քանզի դա ձեր ուսանողական քննությունն է լինելու: