Ծանրամարտի Հայաստանի հավաքականները մեկնել են Աշխաբադ` մասնակցելու աշխարհի առաջնությանը (լուսանկարներ)
Ծանրամարտի տղամարդկանց Հայաստանի հավաքականը մեկնել է Աշխաբադ, որտեղ նոյեմբերի 3-10-ը կմասնակցի աշխարհի առաջնությանը:
Օդանավակայանից լուսանկար է հրապարակել Եվրոպայի երիտասարդական առաջնության մինչև 23 տարեկան աղջիկների պայքարում 90 կգ քաշային կարգում չեմպիոնական կոչումը նվաճաճ Տաթև Հակոբյանը։
Համացանցում լուսանկար է տարածվել նաև ծանրորդների լուսանկարը օդանավակայանից.
Հիշեցնենք` տարվա գլխավոր ստուգատեսում Հայաստանի հավաքականները հանդես կգան հետևյալ կազմերով`
տղամարդիկ` Անդրանիկ Կարապետյան (81կգ), Հակոբ Մկրտչյան (89 կգ), Սիմոն Մարտիրոսյան (109 կգ), Գոռ Մինասյան (+109 կգ),
կանայք` Իզաբելա Յայլյան (64 կգ), Տաթև Հակոբյան (90 կգ), Լիանա Գյուրջյան (75 կգ), Արփինե Դալալյան (+ 90 կգ):
Հայաստանից առաջինը մրցահարթակ դուրս կգա օրեր առաջ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում ոսկե մեդալ նվաճած Անդրանիկ Կարապետյանը` նոյեմբերի 5-ին:
Նշենք` աշխարհի առաջնությունը վարկանիշային է Տոկիոյի 2020 թվականի օլիմպիական խաղերի համար: