Ավագանու անդամները գնացել էին մանկապարտեզ (լուսանկարներ)
Երևանի ավագանու անդամ Գայանե Աբրահամյանը գրում է.
«Այսօր Սաթենիկ Մկրտչյանի հետ եղանք Նոր Նորքի թիվ 98 մանկապարտեզում: Տարիներով անտեսված, տոտալ անտարբերության մատնված կիսաքանդ այս մանկապարտեզում անձրևաջրերի, խոնավության մեջ ուսանում է 223 հրաշք երեխա:
Վերջին տարիներին և' բանավոր, և' գրավոր, և' թեժ գծի միջոցով բարձրացվել է հիմնանորոգման կամ գոնե տանիքի նորոգման հարցը, բայց անտեսվել է, երևի ավելի հրատապ հարցեր պետք է լուծեին, քան երեխաների կրթության և առողջության հարցն է, 30 մլն դրամի կոնյակի փոխարեն հաստատ չորս տանիք հնարավոր էր վերանորոգել:
Խնդրին շատ արագ արձագանքել է վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Հայկ Մհրյանը, մանկապարտեզների խնդիրներով ամբողջական խորհրդակցություն էր մաև այսօր հրավիրել, հույս ունեմ, որ խնդիրներին արագ լուծում կտրվի, հերթով, հրատապության կարգով, բայց կուտակված խնդիրների քանակն անհաշվելի է, տարիների անտարբերության հետևանքները մի քանի ամիսների ընթացքում վերացնելն անհնար է, անընդհատ առնչվելն էլ խորը դեպրեսիայի պատճառ է դառնում, այնպես որ` զինվենք համբերությամբ ու քայլ առ քայլ լուծումներ տալով գնանք առաջ»: