Հնդկաստանում կանգնեցվել է աշխարհի ամենաբարձր՝ «Միասնություն» արձանը (լուսանկար)
Այս արձանը երկու անգամ ավելի բարձր է ամերիկյան Ազատության արձանից և գրեթե հինգ անգամ ավելի բարձր՝ Բրազիլիայի Քրիստոսի արձանից,- գրում է life.ru-ն:
Աշխարհի ամենաբարձր հուշարձանի բացումը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ին Հնդկաստանի արևմտյան Գուջարատ նահանգում: Միասնության արձանի բարձրությունը 182 մետր է: Իսկ պատվանդանի հետ միասին` 240 մետր: Նախորդ ռեկորդակակիր Բուդդայի արձանը՝ Չինաստանի Գարնանային տաճարում՝ 153 մետր է:
Բետոնի և մետաղի միջոցով ճարտարապետները հավերժացրել են Մահաթմա Գանդիի հետևորդ Վալաբհայի Պատելի կերպարը: Նրան վերագրվում է Հնդկաստանի միավորումը մեկ պետության մեջ: Հնդկաստանից անկախացումից հետո նա փոխվարչապետ է եղել:
Հուշարձանի շինարարությունը սկսվել է 2013 թ. հոկտեմբերի 31-ին: Պաշտոնական տվյալներով, ծրագրի արժեքը կազմել է մոտ 430 մլն դոլար: Ծրագրում ներգրավված են եղել մոտ 250 ինժեներներ և շուրջ 3,400 աշխատակիցներ:
On the banks of the Narmada stands the majestic statue of a great man, who devoted his entire life towards nation building.
— Narendra Modi (@narendramodi) 31 октября 2018 г.
It was an absolute honour to dedicate the #StatueOfUnity to the nation.
We are grateful to Sardar Patel for all that he did for India. pic.twitter.com/q2F4uMRjoc