Քեյթ Միդլթոնը Մեգան Մարքլին ոգեշնչել է ներկայանալ էժանագին հագուստով (լուսանկարներ)
Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը արքայազն Հարիի հետ ամուսնությունից հետո իրենց առաջին համատեղ շրջագայության ժամանակ ժամանել է Նոր Զելանդիա,- հաղորդում է Daily Mail-ը:
Լրագրողները նկատել են, որ դքսուհին բրիտանական Asos հագուստի առցանց խանութի 35 ֆունտ արժողությամբ սև զգեստ է կրել, որը դքսուհու կրած զգեստներից ամենաէժանն է եղել ուղևորության ընթացքում:
Պարբերականը գտնում է, որ Մեգան Մարքլին էժանագին հանդերձանքով ներկայանալուն ոգեշնչել է Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը: 2015 թվականին հղի Քեյթ Միդլթոնը այցելել էր Brookhill Children’s Centre մանկական կենտրոն նույն խանութից նույն գնով գնված սիսեռանախշ զգեստով:
Մեգան Մարքլի կրած 35 ֆունտ արժողությամբ սև զգեստների ամբողջ խմբաքանակը Asos-ում շատ արագ վաճառվել է: