Որոնք են աշխարհի ամենաթանկ մարզակոշիկները (լուսանկարներ)
StockX առցանց ռիթեյլերի փորձագետները թվարկել են 2018 թվականի երրորդ եռամսյակի ամենաթանկ մարզակոշիկները։ Ցանկը հայտնվել է Highsnobiety կայքում։
Վարկանիշային աղյուսակում առաջին տեղը զբաղեցրել են Undefated x Nike Kobe 1 Protro Purple համագործակցության մանուշակացույն մարզակոշիկները։ Առցանց խանութներում այս մարզակոշիկների միջին գինը 6275 դոլար է։ Երկրորդ տեղում նույն մոդելի բաց կանաչ գույնն է՝ 4487 դոլարով։
Երրորդ տեղում Parra x Nike air max մարզակոշիկներն են՝ 3622 դոլար արժողությամբ։
Ցուցակում հաջորդը Nike Paris Saint-Germain Air Jordan 5 է՝ 2150 դոլարով և Nike Air Jordan 3 Quai54 2018–ը՝ 2050 դոլարով։
Թանկությամբ վեցերորդ տեղում Invincible x adidas futurecraft 4D Prism մարզակոշիկներն են՝ 1923 դոլար արժեքով։
Յոթերորդը՝ Nike–ի և դիզայներ Վիրջիլա Աբլոյի համագործակցության արդյունքում ստեղծված Off-White x Nike Blazer Mid Queen մարզակոշիկներն են՝ 1725 դոլարով։