Արաբական թերակզղում անցկացվում է միասապատ ուղտերի գեղեցկության մրցույթ (լուսանկարներ)
Արաբական թերակզղում հերթական անգամ անցկացվում է միասապատ ուղտերի գեղեցկության մրցույթ:
Ինչպես գրում է Daily Mail-ը, անապատային կենդանիների գեղեցկության մրցույթի շուրջ հետաքրքրությունն աճում է 20-րդ դարից ի վեր, հատկապես նավթարդյունաբերության ծաղկումից հետո, քանի որ ուղտերն ասոցացվում են հարստության և բարձր դիրքի հետ:
Սաուդյան Արաբիայում 2017-ին անցկացված արտասովոր մրցույթին շուրջ 30 000 ուղտ է մասնակցել: Փառատոնի մրցութային ֆոնդը կազմել է 45 մլն ավստրալական դոլար:
Մրցույթի 6 անվանակարգի հաղթողներից յուրաքանչյուրն ստանում է 7.5 մլն ավստրալական դոլար, բացի դրանից, արժանանում է «Միսս ուղտ» կոչմանը:
Նշվում է, որ ավելի վաղ փառատոնի մասնակիցներից 12 ուղտ որակազրկվել է քթերի և շուրթերի տեսքը բարելավելու նպատակով բոտոքս անելու համար: