Իրացման ցանցում հայտնաբերվել է ձիու մսի խմբաքանակ (լուսանկարներ)
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները հերթական շրջայցն են կատարել Խորենացի փողոցի (Գումի հարևանությամբ) մսի վաճառքի կետերում:
Շրջայցի արդյունքում մսի վաճառքի մի քանի կետերի սառնարան-պահեստներում հայտնաբերվել է ձիու մսի խմբաքանակ, որոշ խանութներում չեն պահվել նաև սանիտարահիգենիկ նորմերին ներկայացվող պահանջները:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից, այս պահին ՍԱՏՄ աշխատակիցները շարունակում են վերահսոկղական գործողությունները: Արդյունքների մասին ծառայությունը կտեղեկացնի լրացուցիչ: