Անժելա Սարաֆյանի ցնցող տեսքը InStyle Awards 2018-ին (լուսանկարներ)
Հոլիվուդյան հայազգի դերասանուհի և պարզապես գեղեցկուհի Անժելա Սարաֆյանը պարբերաբար ցնցում է իր շքեղ հանդերձանքներով:
Հայուհին, ով հայտնվելով հանրաճանաչ ֆիլմերում, շարժում է մեր հպարտությունը, այս անգամ Լոս Անջելեսում մասնակցել է InStyle Awards 2018 մրցանակաբաշխությանը:
Անժելան անկրկնելի տեսք է ունեցել Rhea Costa-ի մանուշակագույն, փայլուն, երկարափեշ զգեստով: Աստղի կերպարն այնքան շլացնող է ստացվել, որ նրա մասին գրել է Daily Mail-ը:
Անժելայի ընտրությունը բավականին համարձակ է. Զգեստը ոչ միայն խորը լանջաբացվածք ունի, այլև ոտքի վրա ճեղքվածք: Այս ամենը նրա էլեգանտ կերպարն սեքսուալություն է հաղորդում: