Հենց տխրում եմ՝ հիշելով որ ես արդեն 36 եմ, հասկանում եմ...Նազենի Հովհաննիսյան (լուսանկար)
Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instgram-ի իր էջում երեկ նոր լուսանկար է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը.
«Երևանը 2800 տարեկան է…) ընդամենը կամ արդեն։ Հենց տխրում եմ՝ հիշելով որ ես արդեն 36 եմ, հասկանում եմ, որ Երևանի 2800- ի համեմատ իմ 36- ն իրոք, ոչինչ է ու հուսադրվում եմ։
Երևանն իրեն սիրող ու նույնիսկ չսիրողների քաղաքն է, էնքան մեծ սիրտ ունի, որ ներում է ամենին ու ամեն ինչ. իր բազամադարյա իմաստությամբ՝ սֆինքսի պես է, գիտի, որ հողմերը գալու են ու գնանք, ինքը մնալու է։
Ես սիրում եմ Երևանյան հաճելի թոհուբոհը, բակերում խաղացող երեխաների ձայները, երեկոյան քամիներն ու կիրակնօրյա պատարագի զանգերը… Ես… չեմ սիրում, երբ Երևանը գոռում է…մեր քաղաքը սիրո ու հոգատարության կարիք ունի, մեկ մեկու նկատմամբ ուշադրության, Լսելու կարողության ու միասին երբեմն ԼՌԵԼՈՒ կարիք ունի։ Քաղաքը հոգնում է գոռոցից։