Համաներման ամբողջական նախագիծը հայտնի է. այն որոշակի փոփոխությունների է ենթարկվել (լուսանկարներ)
Համաներման նոր նախագիծը հայտնվել է Aravot.am կայքի տրամադրության տակ, որի և անունն է փոխվել, և տեքստն է որոշակի վերամշակման է ենթարկվել:
Փոխվել են ձևակերպումներ և չկա անձնապես Շանթ Հարությունյանի անունը, իսկ «Սասնա ծռերի» վերաբերյալ ավելացվել է վերապահում, թե նրանց համաներմամբ ազատվելուն պետք է չառարկեն պատանդառված կամ ֆիզիկական վնաս կրած անձինք:
Հրապարակում ենք այս փաստաթղթի լուսապատճենը, որը կից հիմնավորումներով՝ արդեն ուղարկվել է ԱԺ համապատասխան հանձնաժողով:
Նշենք, որ օրերս «Առավոտը» հրապարակել էր համաներում շնորհելու մասին օրենքի նախագծից որոշ հատվածներ:
Հրապարակումից հետո ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Լուսինե Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել էր հետեւյալ հաղորդագրությունը. «Մամուլում համաներման ակտի վերաբերյալ հրապարակված տեղեկությունը ՀՀ ազգային ժողովում քննարկվելիք նախագծի հետ առնչություն չունի:
Կրկին հայտարարում եմ, որ համաներման ակտի նախագիծը քննարկվում է գաղտնի ռեժիմով և այս փուլում այն հրապարակման ենթակա չէ: Հիշեցնեմ, որ ՀՀ կառավարության նիստում նախագծի քննարկումը ևս եղել է փակ ռեժիմով, իսկ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 93-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ նախագիծը քննարկվելու է համապատասխան իրավասու հանձնաժողովի փակ նիստում»: