Մարիա Շարապովան այլևս չի թաքցնում իր միլիոնատեր ընկերոջը (լուսանկարներ)
Ռուս թենիսիստուհին իր սիրելիի հետ ճանապարհորդում է անգլիական գյուղերով:
Ռուսական թենիսի աստղ Մարիա Շարապովան այլևս չի թաքցնում հարաբերությունները բրիտանացի միլիոնատիրոջ հետ և լուսանկարներ է հրապարակել Կոտսոուլդսում անցկացրած իրենց ռոմանտիկ վիքենդից: Նկարներում, Շարապովան և 39-ամյա Ալեքսանդր Ջիլքսը, վայելում են գյուղական միջավայրի բնությունը, գրում է Mirror-ը:
Սա հազվագյուտ դեպք է, երբ սիրահարները միմյանց լուսանկարներ են տեղադրել սոցիալական ցանցերում: Այն դեպքում երբ նրանց սիրավեպի մասին լուրերը հայտնվել էին դեռևս այս տարվա հունվարին: