Հայ-թուրքական սահմանն ապօրինի խախտման հերթական փորձը. խումբը ձերբակալված է (լուսանկարներ)
Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ռուս սահմանապահները ձերբակալել են փորձ ձեռնարկած խմբի:
Ինչպես տեղեկացրին ՀՀ-ում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, սահմանախախտները փորձել են գիշերը գաղտնի մտնել Արաքս գետը ու կարճ ժամանակահատվածում հատել սահմանը: Սակայն Արտաշատի սահմանապահ ջոկատի զինծառայողները իրենց օպերատիվ գործողությունների շնորհիվ կանխել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատելու հերթական փորձը:
Նախնական տվյալներով ձերբակալվածները ծագումով Հարավային Ասիայից են: Սահմանն ապօրինի հատելու նպատակը կպարզեն կոմպետենտ մարմինները: Սահմանված օրենսդրական կարգի համաձայն՝ սահմանախախտները փոխանցվել են Հայաստանի իրավապահ մարմիններին: