Գևորգ Ղազարյանը գոլից հետո խոնարհվել է Արայիկ Խանդոյանի նկարի առջև (լուսանկար)
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանը Մակեդոնիայի դարպասը գրավելուց հետո թիմակիցների հետ խոնարհվել է Արայիկ Խանդոյանի նկարի առջև:
Արդեն խաղից հետո հարձակվող Տիգրան Բարսեղյանը նշեց. «Այս հաղթանակը նվիրում ենք մեր երկրպագուներին, Մարկոս Պիզելիին և Արայիկ Խանդոյանին և նրա վառ հիշատակին: Ցանկանում եմ, որ երկրպագուները հավատան մեզ, քանի որ նրանց հավատը մեզ հավելյալ ուժ է պարգևում: Շնորհակալ ենք բոլորից»: