Նկարիչը ցույց է տվել՝ ինչպիսին կլինեն արքայազն Հարիի ու Մեգան Մարքլի ապագա դուստրն ու որդին (լուսանկար)
Այսօր միջազգային լրատվամիջոցներում ամենաշատ քննարկված թեմաներից մեկը Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքում սպասվելիք համալրումն է՝ արքայազն Հարիի կնոջ՝ Մեգան Մարքլի հղիությունը:
Ինչպես նշում է Daily Mail-ը, թեև երեխայի ծնվելուն դեռևս վեց ամիս կա, սակայն նկարիչ Ջո Մալինսն արդեն ներկայացրել է ապագա արիստոկրատների «դիմանկարները»՝ հիմնվելով Հարիի ու Մարքլի դիմագծերի վրա:
Մալինսի կարծիքով՝ եթե երեխան արական սեռի լինի, ապա կունենա կապույտ աչքեր ու բաց մազեր, մինչդեռ աղջիկը կունենա մուգ մազեր ու շագանակագույն աչքեր:
Հիշեցնենք, որ Հարին ու Մեգանն ամուսնացել են 2018թ. մայիսին: Նրանց առաջնեկը կծնվի հաջորդ տարվա գարնանը: