Երևան, 30.Նոյեմբեր.2024, 00:00 |
Բելի պարալիզ. ինչպե՞ս կանխել աչքերի ախտահարու... Հալեպում իրավիճակը մտահոգիչ է և բարդ․ «Գանձաս... Ձեռնոց նետենք տգիտությանը, 2025 թվականը հայտա... Հրանտ Մաթևոսյանին նվիրված միջոցառումներ՝ «Աբո... Ոստիկանները կանգնեցրել են Բավարիայի խաղացողին... ԱՄՆ պետքարտուղարության դժգոհությունն Ադրբեջան... Լարված իրավիճակ՝ Վրաստանում. բախումներ են ըն... Մանրամասներ՝ Վանաձորի գազալցակայանում տեղի ու... ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանա... Ոստիկանությունը Թբիլիսիում ջրցան մեքենաներ է ... Բայրամյանը նշել է, թե դեռ որքան է պատրաստվում... Մակրոնը ստուգել է հրդեհից հետո Փարիզի Աստվածա... Կարևոր․ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել «ՎԱԶ 2121»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ բժի... Բողոքի ակցիաները Վրաստանում վերսկսվել են Պայթյուն-հրդեհի հետևանքով տուժածը վերակենդանա... Կդադարեցվի Մեծամորի բժշկական կենտրոնի վիրաբու... Քանի արցախցի է ստացել ՀՀ քաղաքացիություն Վանաձորի գազալցակայանի պայթյունի հետևանքով մե... «Սիհասինը» ներկայացրել է հայկական ժողովրդական... Կոտայքի մարզում «Opel Zafira»-ն բախվել է երկա... Ավինյանը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքային խո... Ձնամաքրման աշխատանքներ՝ մարտական հենակետերում... Ես չեմ կարող հարգել Ռեալի այդ որոշումը․ Ռոդրի... ԵԽԽՎ Կիպրոսի պատվիրակությունը կժամանի Հայաստա... Կատարվեց Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առ... Պայթյուն` Վանաձորի գազալցակայաններից մեկում ՏԿԵ նախարարին են ներկայացվել աղետից հետո վնաս... Ձմեռային անվադող չունեցող տրանսպորտային միջոց... ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է Հայաստանի պետական ջ... Հովհաննիսյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են... Փաշինյանը ԱԺ-ում է. հանդիպել է ՔՊ-ականների հե... Ի՞նչ է դելիրիումը Հայաստանը ԵԱՏՄ շուկայում կազատվի կարագի ներմո... Քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերության խորա... Փոխվարչապետ Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է... Գյումրու շուկայից առգրավվել է 15 կգ սիգ Մենք ամուսնացած չենք, ուղղակի շատ լավ ընկերնե... Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայ... 173 մլն դրամի վատնում. սնանկության էլեկտրոնայ... Դավիթ Խուդաթյանը Լոռիում ծանոթացել է աղետի հե... Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին Վարչապետը աշխատակազմին է ներկայացրել ՔԿ նորան... ՀՀ-ում իրավահավասարության ոլորտում խնդիրները ... Եղիշե Կիրակոսյանը Հաագայում կմասնակցի Հռոմի կ... Կոպիրկինը Սուրեն Պապիկյանին է ներկայացրել ՌԴ ... Ջասթին Սունը կերել է պատին փակցված բանանը, որ... Սպասվում է առանց տեղումների եղանակ Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեո... ՊԵԿ պատվիրակությունը Ղազախստանում մասնակցել է... Երևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժ... Փաշինյանը Զարեհ Սինանյանին 20 օրով գործուղում... Մեսսին, Մբապեն, Հոլանդը ՖԻՖԱ-ի տարվա լավագույ... ՀՀ նախագահն ու Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հ... Կառավարությունը հաստատել է ԵԱՏՄ-ից ներմուծվող... ՔՊ-ական պատգամավորները հերթական SMS-ն են ստաց... Մոսկվայում անցկացված կոնֆերանսին քննարկվել է ... Միրզոյանը Ֆինլանդիայում ներկայացրել է ՀՀ-ԵՄ գ... Հայտնի է՝ որ ակումբը կարող է գլխավորել Զինեդի... Ընկերս հանկարծակի է գալու․ Աղազարյանը՝ առաջիկ... Մհեր Գրիգորյանը կարճատև զրույց է ունեցել Ադրբ... Անհրաժեշտ է ստեղծել միջավայր, որտեղ կանայք կս... Մեսսին պատմել է Բարսելոնայի հետ կապված իր լավ... Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հե... ՔԿՀ-ների ազատազրկված անձանց համար կազմակերպվե... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Իրանական բեռնատարը կոտրել է գազատար խողովակնե... Հանդիպակաց երթևեկելի գոտիով վարող MAN ավտոբու... Նեթանյահուն սպառնում է պատերազմով, եթե «Հեզբո... Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել... 23 փաթեթ մարիխուանա՝ իրացման նպատակով․ ևս մեկ... Վանաձորում թալանել են «Շառլ Ազնավուրի» անվան ... Մեկ օրում արձանագրվել է 16 պատահար․ 20 մարդ ... ՀՀ-ն գտնվում է յուրովի խաչմերուկում. Միրզոյան... ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը Իտալիայում քննարկել է... Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույններ... Բարձր եմ գնահատում Հայաստանի և Ուրուգվայի միջ... ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ գլոբալ ... Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում Իռլանդիայում արտահերթ ընտրություններ են անցկա... ՄԻՊ-ը ընդունել է Գերմանիայի միջազգային համագո... Գեղանիստ գյուղում տուն է այրվել «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի ... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 37 ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ նոյեմբերի 29-ի համար Թբիլիսիում ցուցարարների և իրավապահների միջև բ... Լույս չի լինի. հասցեներ Վրաստանում ոստիկանությունն արցունքաբեր գազ է ... Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարք... ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցեն... Շոուներով հանրությանը զբաղեցնելու գործը միակ ... Ինչո՞ւ է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․... Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստա... ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանա... ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթո... Գնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտ... Ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն ... «Սառցե դարաշրջանը» շարունակություն կունենա Էներգետիկները՝ սպառնալիք երեխաների առողջությա...

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Էստոնիայի նախագահի, Քվեբեկի ընտրված վարչապետի և Վիետնամի փոխվարչապետի հետ (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում այսօր հանդիպումներ է ունեցել Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդի, Կանադայի Քվեբեկ նահանգի ընտրված վարչապետ Ֆրանսուա Լեգոյի և Վիետնամի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆան Բին Մինի հետ:

Վարչապետը ողջունել է Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում նշված պաշտոնյաների այցը Հայաստան և մասնակցությունը գագաթնաժողովի աշխատանքներին:

Էստոնիայի նախագահը, Քվեբեկի ընտրված վարչապետը և Վիետնամի փոխվարչապետը շնորհավորել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին` ֆրանկոֆոն երկրների համար այս կարևոր գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու առիթով և ընդգծել, որ տպավորված են միջոցառումների կազմակերպվածությամբ և քննարկումների ընթացքով:

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը քննարկել են երկու երկրների միջև հարաբերությունների խորացման հեռանկարները: Հայաստանի վարչապետը, մասնավորապես, հետաքրքրական է համարել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործակցության զարգացումը և փորձի փոխանակումը: Նիկոլ Փաշինյանի խոսքով` ՀՀ կառավարությունը հետևողական աշխատանքներ է իրականացնում կառավարման ոլորտում թվային տեխնոլոգիաների և էլեկտրոնային համակարգերի շարունակական ներդրման ուղղությամբ, և այս առումով Էստոնիայի կուտակած փորձի ուսումնասիրությունը կարող է օգտակար լինել:

Կերստի Կալյուլայդը նշել է, որ Էստոնիան կարևորում է Հայաստանի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով, այդ թվում` նաև ՏՏ ոլորտում համագործակցության ընդլայնումը և պատրաստ է ակտիվ աշխատել այդ ուղղությամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության, ինչպես նաև ժողովրդավարության զարգացման հարցերի շուրջ: Վարչապետ Փաշինյանը, անդրադառնալով մեր երկրում տեղի ունեցող փոփոխություններին, նշել է, որ ժողովրդավարությունը Հայաստանի համար արտաքին քաղաքական կողմնորոշում չէ, այն ներքին քաղաքական կողմնորոշում է, և կատարվող արմատական բարեփոխումները նպատակաուղղված են ժողովրդավարության նոր մակարդակի հասնելուն և այդ առումով օրինակելի երկիր դառնալուն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քվեբեկի ընտրված վարչապետ Ֆրանսուա Լեգոյի հետ հանդիպման ժամանակ քննարկել է երկկողմ տնտեսական գործակցության խորացմանը վերաբերող հարցեր: Կառավարության ղեկավարը, անդրադառնալով մեր երկրում գործարարությամբ զբաղվելու պայմաններին, նշել է, որ Հայաստանում բիզնես միջավայրը գնալով բարեփոխվում է` դառնալով ավելի բարենպաստ ներդրումների համար, քան առաջ, և հայկական կողմը հետաքրքրված է օտարերկրյա ներդրումների ներգրավմամբ: Իր հերթին Քվեբեկի ընտրված վարչապետը հետաքրքրություն է հայտնել զարգացնելու փոխադարձ տնտեսական համագործակցությունը: Վարչապետ Փաշինյանը հեռանկարային է համարել գյուղատնտեսության, գինեգործության, կոնյակագործության ոլորտներում փոխգործակցության զարգացումը:

Երկկողմ հարաբերությունների խորացման համատեքստում զրուցակիցները կարևորել են հումանիտար կապերի ամրապնդումը: Այս առումով Ֆրանսուա Լեգոն բարձր է գնահատել Մոնրեալի հայ համայնքի ակտիվ դերակատարությունը և կարևոր ներդրումը Քվեբեկի հասարակական-քաղաքական կյանքում:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցում Քվեբեկի հաստատակամ և սկզբունքային դիրքորոշման և այդ նպատակով մի շարք բանաձևերի ընդունման համար:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վիետնամի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆան Բին Մինի հետ քննարկել է հայ-վիետնամական հարաբերությունների զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր: Կողմերն անհրաժեշտ են համարել տնտեսության ոլորտում փոխգործակցությանը նոր թափ հաղորդելը և համոզմունք հայտնել, որ առկա է մեծ ներուժ: Զրուցակիցները նշել են, որ առևտրատնտեսական ծավալների ավելացմանը մեծապես կնպաստի գյուղատնտեսության, թեթև արդյունաբերության, մեքենաշինության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում երկու երկրների միջև հետևողական քայլերի իրականացումը: Երկուստեք հեռանկարային է համարվել համագործակցությունը նաև առողջապահության ոլորտում, այդ թվում` համատեղ կրթական փոխանակության ծրագրերի իրականացումը:

Հայաստանի վարչապետը և Վիետնամի փոխվարչապետն ընդգծել են դիվանագիտական կապերի զարգացման և բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման կարևորությունը:

 

Բելի պարալիզ. ինչպե՞ս կանխել աչքերի ախտահարու... Հալեպում իրավիճակը մտահոգիչ է և բարդ․ «Գանձաս... Ձեռնոց նետենք տգիտությանը, 2025 թվականը հայտա... Հրանտ Մաթևոսյանին նվիրված միջոցառումներ՝ «Աբո... Ոստիկանները կանգնեցրել են Բավարիայի խաղացողին... ԱՄՆ պետքարտուղարության դժգոհությունն Ադրբեջան... Լարված իրավիճակ՝ Վրաստանում. բախումներ են ըն... Մանրամասներ՝ Վանաձորի գազալցակայանում տեղի ու... ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանա... Ոստիկանությունը Թբիլիսիում ջրցան մեքենաներ է ... Բայրամյանը նշել է, թե դեռ որքան է պատրաստվում... Մակրոնը ստուգել է հրդեհից հետո Փարիզի Աստվածա... Կարևոր․ ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել «ՎԱԶ 2121»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ բժի... Բողոքի ակցիաները Վրաստանում վերսկսվել են Պայթյուն-հրդեհի հետևանքով տուժածը վերակենդանա... Կդադարեցվի Մեծամորի բժշկական կենտրոնի վիրաբու... Քանի արցախցի է ստացել ՀՀ քաղաքացիություն Վանաձորի գազալցակայանի պայթյունի հետևանքով մե... «Սիհասինը» ներկայացրել է հայկական ժողովրդական... Կոտայքի մարզում «Opel Zafira»-ն բախվել է երկա... Ավինյանը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքային խո... Ձնամաքրման աշխատանքներ՝ մարտական հենակետերում... Ես չեմ կարող հարգել Ռեալի այդ որոշումը․ Ռոդրի... ԵԽԽՎ Կիպրոսի պատվիրակությունը կժամանի Հայաստա... Կատարվեց Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առ... Պայթյուն` Վանաձորի գազալցակայաններից մեկում ՏԿԵ նախարարին են ներկայացվել աղետից հետո վնաս... Ձմեռային անվադող չունեցող տրանսպորտային միջոց... ԿԳՄՍ փոխնախարարը հետևել է Հայաստանի պետական ջ... Հովհաննիսյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են... Փաշինյանը ԱԺ-ում է. հանդիպել է ՔՊ-ականների հե... Ի՞նչ է դելիրիումը Հայաստանը ԵԱՏՄ շուկայում կազատվի կարագի ներմո... Քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերության խորա... Փոխվարչապետ Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է... Գյումրու շուկայից առգրավվել է 15 կգ սիգ Մենք ամուսնացած չենք, ուղղակի շատ լավ ընկերնե... Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայ... 173 մլն դրամի վատնում. սնանկության էլեկտրոնայ... Դավիթ Խուդաթյանը Լոռիում ծանոթացել է աղետի հե... Իրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներին Վարչապետը աշխատակազմին է ներկայացրել ՔԿ նորան... ՀՀ-ում իրավահավասարության ոլորտում խնդիրները ... Եղիշե Կիրակոսյանը Հաագայում կմասնակցի Հռոմի կ... Կոպիրկինը Սուրեն Պապիկյանին է ներկայացրել ՌԴ ... Ջասթին Սունը կերել է պատին փակցված բանանը, որ... Սպասվում է առանց տեղումների եղանակ Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեո... ՊԵԿ պատվիրակությունը Ղազախստանում մասնակցել է... Երևանում փոփոխվել է ձմեռային լուսավորության ժ... Փաշինյանը Զարեհ Սինանյանին 20 օրով գործուղում... Մեսսին, Մբապեն, Հոլանդը ՖԻՖԱ-ի տարվա լավագույ... ՀՀ նախագահն ու Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հ... Կառավարությունը հաստատել է ԵԱՏՄ-ից ներմուծվող... ՔՊ-ական պատգամավորները հերթական SMS-ն են ստաց... Մոսկվայում անցկացված կոնֆերանսին քննարկվել է ... Միրզոյանը Ֆինլանդիայում ներկայացրել է ՀՀ-ԵՄ գ... Հայտնի է՝ որ ակումբը կարող է գլխավորել Զինեդի... Ընկերս հանկարծակի է գալու․ Աղազարյանը՝ առաջիկ... Մհեր Գրիգորյանը կարճատև զրույց է ունեցել Ադրբ... Անհրաժեշտ է ստեղծել միջավայր, որտեղ կանայք կս... Մեսսին պատմել է Բարսելոնայի հետ կապված իր լավ... Հալեպի շրջանում ռազմական գործողությունների հե... ՔԿՀ-ների ազատազրկված անձանց համար կազմակերպվե... Տարադրամի փոխարժեքները այսօրվա դրությամբ Իրանական բեռնատարը կոտրել է գազատար խողովակնե... Հանդիպակաց երթևեկելի գոտիով վարող MAN ավտոբու... Նեթանյահուն սպառնում է պատերազմով, եթե «Հեզբո... Ամերիաբանկը Euromoney ամսագրի կողմից ճանաչվել... 23 փաթեթ մարիխուանա՝ իրացման նպատակով․ ևս մեկ... Վանաձորում թալանել են «Շառլ Ազնավուրի» անվան ... Մեկ օրում արձանագրվել է 16 պատահար․ 20 մարդ ... ՀՀ-ն գտնվում է յուրովի խաչմերուկում. Միրզոյան... ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը Իտալիայում քննարկել է... Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույններ... Բարձր եմ գնահատում Հայաստանի և Ուրուգվայի միջ... ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ գլոբալ ... Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում Իռլանդիայում արտահերթ ընտրություններ են անցկա... ՄԻՊ-ը ընդունել է Գերմանիայի միջազգային համագո... Գեղանիստ գյուղում տուն է այրվել «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակիցը վրաերթի ... Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 37 ... Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Աստղագուշակ՝ նոյեմբերի 29-ի համար Թբիլիսիում ցուցարարների և իրավապահների միջև բ... Լույս չի լինի. հասցեներ Վրաստանում ոստիկանությունն արցունքաբեր գազ է ... Դիլիջանի «արու» քաղաքապետը կոռուպցիոն գործարք... ՔՊ-ն մտադիր է Փարաքարում կրկնել Գյումրու սցեն... Շոուներով հանրությանը զբաղեցնելու գործը միակ ... Ինչո՞ւ է Արեւմուտքը ՆԳՆ-ում «դեսանտ» իջեցրել․... Հաջորդ ՍՄՍ-ը, հավանաբար, Շիրակի մարզպետը կստա... ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանա... ԲԴԽ անդամների շարքում ընդդիմացողներ կան. Արթո... Գնել Սանոսյանը Դուբայում է. հանգստի՞, թե՞ արտ... Ինչ է հայտարարագրել ՆԳՆ նոր փոխնախարար Արմեն ... «Սառցե դարաշրջանը» շարունակություն կունենա Էներգետիկները՝ սպառնալիք երեխաների առողջությա...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan