Քանյե Ուեսթը մտել է Aplle store, բարձրացել սեղանին և խոստացել, որ կմեկնի Աֆրիկա (լուսանկար)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից մի քանի ժամ անց ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը հայտնվել է Վաշինգտոնի Apple Store-ում, որտեղ ելույթ է ունեցել: Այս մասին իր Twitter-ում գրել է Religion News Service-ի թղթակից Ջեք Ջենկինսը, ով այդ ժամանակ խանութում է եղել:
Դատելով թվիթերյան հրապարակումների ժամեից Ուեսթը խանութ է մտել կեսօրից հետո: Ջենկինսը գրեԼ Է, որ ռեփերը Apple Store-ի աշխատակիցներին հարցրել է, կարող է ինքը ելույթը ունենալ: Նրանք համաձայնել են, որից հետո նա բարձրացելէ սեղանին: Այնուամենայնիվ, պարզ չէ, թե անձնակազմը թույլ տվել է նրան բարձրանալ սեղանին:
Իր խոսքում Ուեսթը, մասնավորապես, հայտարարել է, որ «նորից» («կրկին») բառը «Կրկին Ամերիկան հզոր դարձրեք» կարգախոսում վիրավորում է սևամորթներին. Ջենկինսը չի բացատրել, թե ինչու է այդպես մտածում երաժիշտը:
Ելույթի վերջում ռեպերը հայտարարել է, որ այս պահին մեկնում է Աֆրիկա: