Լոռու մարզում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել (լուսանկարներ)
Լոռու մարզում, հոկտեբերի 10-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 22։00-ի սահմաններում անհայտ մակնիշի եւ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 12-րդ կմ-ում՝ Շիրակամուտ գյուղի վարչական տարածքում, վրաերթի է ենթարկել 47-ամյա Քնարիկ Մարտիրոսյանին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը նրան թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած, փախուստի դիմած վարորդին եւ տրանսպորտային միջոցը հայտնաբերելու ուղղությամբ։