Բրեդլի Կուպերը շքեղ առանձնատուն է նվիրել Իրինա Շեյքին (լուսանկարներ)
Բրեդլի Կուպերը աշխարհի ամենաբարձր վարձատրվող հայտնի դերասաններից մեկն է։
Մի քանի տարի առաջ աստղը նվիրեց իր սիրտը սուպերմոդել Իրինա Շեյքին։ Շուտով զույգը դուստր ունեցավ, որն ավելի ամրապնդեց նրանց կապը։
Վերջերս Կուպերը որոշել է նվեր անել իր կյանքի ամենաթանկ կանանց՝ սիրելիին և դստերը, և Մանհեթենում տուն է գնել։ Նյույորքյան առանձնատունը մոտ 13,5 միլիոն դոլար է արժեցել։
Հայտնի է, որ տունը կառուցվել է ХХ դարի վերջերին, սակայն հետո հիմնովին վերանորոգվել է, ինչի արդյունքում «պահպանվել են օրիգինալ դետալներն ու բնույթը, սակայն ավելացվել են բարձրտեխնոլոգիական ժամանակակից սարքավորումներ, ինչպես օրինակ՝ տաքացող հատակ, հզոր աուդիոհամակարգ և լուսավորության հատուկ համակարգ, որը ղեկավարվում է iPad-ով»։
Առանձնատունը նաև գինու մառան ունի՝ ջերմային վերահսկումով, ինչպես նաև լվացքատուն, այգի, անձնակազմի համար առանձին շինություն՝ ննջարանով, լոգարանով, խոհանոցով և հյուրասենյակով: